current location : Lyricf.com
/
/
Յերես Ճտեքես [Yeres Chteqes] [Transliteration]
Յերես Ճտեքես [Yeres Chteqes] [Transliteration]
turnover time:2024-10-06 02:46:15
Յերես Ճտեքես [Yeres Chteqes] [Transliteration]

Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը լուռ դիմանալով

Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը լավ իմանալով,

Որ կա մեկը, ում քո մտքից չես հանել դեռ,

Ու երբ նրա մասին խոսել եմ,

Արցունքները քո հոսել են...

Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը լուռ դիմանալով,

Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը լավ իմանալով,

Որ մի օր դու նրա մոտ ետ կգնաս ու հենց դրա մասին լսել եմ

Արցունքները իմ հոսել են...

Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,

Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,

Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,

Միայն թե ինձնից երես չթեքես...

Ես ամեն բան արեցի, որ դու էլ նրան իմ մեջ չփնտրես,

Բայց այսօր ես հանձնվեցի ինձ լռել էլ դու չխնդրես

Ասա ճիշտը սիրել ես միշտ էլ նրան ու սա է ողջ ճշմարտությունը

Ընդունում եմ իմ պարտությունը

Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,

Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,

Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛քեզ,

Միայն թե ինձնից երես չթեքես...

Գիտեմ,գիտեմ գիտեմ, որ չկամ քեզ համար էլ ու

Դու իմ սերն ես արհամարհելու

Բայց մինչև մեռնելս հույսս չի մարելու ու

Միշտ իմն եմ քեզ համարելու Ա՜խ...

Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,

Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,

Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,

Միայն թե ինձնից երես չթեքես...

Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,

Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,

Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,

Միայն թե ինձնից երես չթեքես...

Միայն թե ինձնից երես չթեքես...

Միայն թե ինձնից երես չթեքես...

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by