Ե'կ, ինձնից մի փախչիր սարերի եղնիկ,
Սիրուցդ ընկել եմ լեռներ ու լեռնիկ,
Կարոտի սուր նետը հանիր իմ սրտից
Դե' արի, նազով արի, քայլերով հեզիկ:
Սիրուց ծարավ էս ճամփեքը ո՞նց անցնեմ,
Սերս ի՞նչ է , քեզ ձեր տնից փախցնեմ,
Քիչ է մնում ճամփիդ այրվեմ պրծնեմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ:
Արցունքը աչքերիս, մի՞թե չես տեսնում,
Կանչում եմ, անուշ յա'ր, մի՞թե չես լսում,
Առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում,
Դե' արի, նազով արի, սիրտս է կանչում:
Յար քո սիրուց գարնան նման բացվել եմ,
Բլբուլի պես քո փշերից հյուծվել եմ
Սիրունիկ յար , լացել կուզեմ` լցվել եմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ:
Օրերս անցնում են, գալու ես` արի,
Մշուշ է պատում, յա'ր, հոգուս աշխարհին,
Ա՜խ գուցե հեռանամ` քո սիրտը վառվի,
Դե' արի, նազով արի, քո գալը բարի:
Ա՜խ մինչև ե՞րբ քո նազերը ես տանեմ,
Յար , ստվերի պես ձեր թաղերում թափառեմ,
Աշոտն ասաց` սիրո ծովում կխեղդվեմ
Նազ մի անի, արի կարոտս առնեմ: