Յա'ր, էս գիշեր ձեր տան մոտով ես անցա,
Շողքդ տեսա, մեր տան ճամփան մոռացա:
Քո շողերից գիշերն աչքիս լուսացավ,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:
Վարդին նայում` քո պատկերն եմ ես տեսնում,
Աստղին նայում`քո աչքերն եմ ես տեսնում,
Ծովին նայում` քո ծով սերն եմ ես տեսնում,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:
Սեգ սարերը քո ոտքին են սպասում,
Աղբյուրները քո շուրթին են սպասում,
Ծաղիկները քո շնչին են սպասում.
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի:
Յա'ր ջան, արի', սրտիս սերը քեզ կտամ,
Մեր սարերի ծաղիկները քեզ կտամ,
Քո Աշոտի վառ երգերը քեզ կտամ,
Լուսնի նման ամպի տակից դուրս արի,
Որ իմ սրտի սիրո հուրը չմարի: