Ների՛ր ինձ, Հերա, մնալ չեմ կարող,
Նա կտրել է լեզուս,
Ասելիք էլ չկա։
Սիրի՛ր ինձ, Տեր,
Նա ինձ դեն շպրտեց,
Ծաղրեց իմ մեղքերը,
Իր գրկում պիտի մնամ։
Գրեց․
«Կոտրված եմ, խնդրում եմ,
Ուղարկի՛ր իմ ետևից»:
Բայց ես էլ կոտրված եմ,
Ինձ համար խնդրել են արդեն,
Ինձ մի՛ փորձիր։
Նրա մաշկը սպիտակ,
Իսկ ես լուսավոր՝ արևի նման,
Սուրբ լույսն է հորդում գործերիդ վրա։
Հարցրի․
- Ինչպե՞ս դարձար այդպիսին,
Ինչպե՞ս պտուղը ձեռքումդ պահել սովորեցիր։
Եւ ո՞ւր է գառնուկը, որ անուն քեզ տվեց։
Նա ստիպված էր գնալ, չնայած աղաչանքիս։
Թողեց մեն-մենակ, երբ ինձ լույս էր պետք,
Ու ես ծնկեցի՝ կյանքս ողբալով։
Եթե նա մնար, գուցե հասկանայիր,
Եթե նա մնար, ձեռքս երբեք չէիր ընդունի։
Գրեց․
«Տխուր եմ, խնդրում եմ,
Ուղարկի՛ր իմ ետևից»։
Բայց ես էլ կոտրված եմ,
Ինձ համար խնդրել են արդեն,
Ինձ մի՛ փորձիր։
Եւ ո՞ւր է գառնուկը, որ անուն քեզ տվեց։
Նա ստիպված էր գնալ, աղաչանքիս չնայեց։
Աղաչում էի մնալ իմ սառը,
Փայտ դարձած գրկում,
Աղաչում էի մնալ այս նավի ճրագում։
Կռվում էի հետը, կյանքի, լուսաբացի,
Բայց ալիքները եկան, գողացան
Ու պատերազմ նրան տարան։
Գրեց․
«Կոտրված եմ, խնդրում եմ,
Ուղարկի՛ր իմ ետևից»։
Բայց ես էլ կոտրված եմ,
Ինձ համար խնդրել են արդեն,
Ինձ մի՛ փորձիր։
Ների՛ր ինձ, Հերա, մնալ չեմ կարող,
Լեզուս նա կտրեց,
Փրկելու բան էլ չկա։
Սիրի՛ր ինձ, Տեր,
Նա ինձ դեն շպրտեց,
Ծաղրեց իմ մեղքերը,
Իր գրկում պիտի մնամ։
Մենք գրում ենք,
Արտառոց բան չկա,
Ես իր բույրն եմ կարոտել։
Մենք խոսում ենք, երբ
Մեզ հետ են խոսում,
Դա սազում է մեզ։
Դա սազում է մեզ,
Դա սազում է ինձ։