current location : Lyricf.com
/
Songs
/
Ուր էիր, Աստված [Ur Eyir, Astvats] [English translation]
Ուր էիր, Աստված [Ur Eyir, Astvats] [English translation]
turnover time:2024-12-25 04:21:00
Ուր էիր, Աստված [Ur Eyir, Astvats] [English translation]

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ...

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ ավերում էին չքնաղ մի երկիր,

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ, խենթացած ցավից, աղաչում էինք - Ամեն...

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ արդարույթյան աչքերը կապվեց,

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց,

Լուռ էիր Աստված -

Երբ խաչերին գամված՝

Աղոթում էինք - Ամեն...

Իմ կարոտ հոգում

Չկար ուրիշ հավատ և սեր, դու իմ Տե՛ր,

Ես քեզ հավատում ու աղերսում էի, ինչպես մի անխելք,

Ո՞ւր էիր, Աստված -

Երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր:

Ո՞ւր էիր Աստված-

Երբ հույսերս կտրած՝

Աղոթում էինք - Ամեն...

Ուժ տուր մեզ, Աստված,

Որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,

Սիրտ տուր մեզ, Աստված,

Որ տառապանքի շուրթերը ջնջենք...

Լույս տուր մեզ, Աստված,

Որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,

Հույս տուր մեզ, Աստված,

Որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից - Ամեն...

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Arthur Meschian
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Rock
  • Official site:http://arthurmeschian.com/wp/
  • Wiki:http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D1%81%D1%87%D1%8F%D0%BD,_%D0%90%D1%80%D1%82%D1%83%D1%80_%D0%A1%D1%82%D0%B5%D0%BF%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
Arthur Meschian
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved