current location : Lyricf.com
/
Songs
/
Undisclosed Desires [Armenian translation]
Undisclosed Desires [Armenian translation]
turnover time:2024-08-11 08:10:22
Undisclosed Desires [Armenian translation]

Ես գիտեմ, դու տառապել ես,

Բայց չեմ ուզում, որ թաքնվես,

Այստեղ ցուրտ է ու անսեր,

Ես չեմ թողնի, որ մերժված լինես,

Սփոփվի՜ր,

Ես այնպես կանեմ, որ քեզ անմեղ զգաս,

Վստահի՜ր ինձ,

Համոզված եղիր որ,

Ես ուզում եմ չափավորել սրտիդ դաժանությունը,

Ես ուզում եմ տեսնել, որ գեղեցկությունդ պարզապես դիմակ չէ,

Ես ուզում եմ վտարել անցյալիդ դևերին,

Ես ուզում եմ իրականացնել սրտիդ գաղտնի ցանկությունները։

Դու հիմարացնում ես քո սիրեցյալներին,

Իբր չար ես ու աստվածային,

Հնարավոր է՝ դու մեղսավոր ես,

Բայց քո անմեղությունն իմն է,

Գոհացրու՜ ինձ,

Ցույց տուր ինչպես են դա անում,

Բորբոքի՜ր ինձ,

Չէ որ դու միակն ես։

Ես ուզում եմ չափավորել սրտիդ դաժանությունը,

Ես ուզում եմ տեսնել, որ գեղեցկությունդ պարզապես դիմակ չէ,

Ես ուզում եմ վտարել անցյալիդ դևերին,

Ես ուզում եմ իրականացնել սրտիդ գաղտնի ցանկությունները։

Գոհացրու՜ ինձ,

Ցույց տուր ինչպես են դա անում,

Վստահի՜ր ինձ,

Դու միակն ես։

Ես ուզում եմ չափավորել սրտիդ դաժանությունը,

Ես ուզում եմ տեսնել, որ գեղեցկությունդ պարզապես դիմակ չէ,

Ես ուզում եմ վտարել անցյալիդ դևերին,

Ես ուզում եմ իրականացնել սրտիդ գաղտնի ցանկությունները։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by