current location : Lyricf.com
/
Songs
/
Tun Im Hayreni lyrics
Tun Im Hayreni lyrics
turnover time:2024-12-27 20:35:20
Tun Im Hayreni lyrics

Կարոտում եմ տուն իմ հայրենի,

Դու ամրոցն ես հզոր հայրերի,

Դու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք,

Աղոթում եմ Աստված պահպանի։

Դու մատուռն ես դու մեր քնքուշ մայրերի, հայրենիք,

Աղոթում եմ Աստված պահպանի։

Օտարություն իմ կյանքից անկախ,

Հայի ոգով ապրում եմ անվախ,

Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ,

Վախենում եմ կարոտս չառնեմ։

Ես կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ, կփարվեմ,

Վախենում եմ կարոտս չառնեմ։

Քեզ խլել են, թալանել են, կալանել են,

Քո վանքերը, ավիրել են տուն իմ հայրենի,

Խաչքարերդ արցունքներով կլվանամ,

Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

Խաչքարերդ արցունքներով կլվանամ,

Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ։

Դու դարծել ես օտարի գերի,

Որդիներդ գերի օտարին,

Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել

Գարուններդ աշուն են դարձել:

Քո տաք սրտում սառուցներ են գոյացել, քարացել

Գարուններդ աշուն են դարձել։

Քեզ խլել են, թալանել են, դարանել են,

Քո վանքերը ավիրել են տուն իմ հայրենի,

Խաչքարերդ արցունքներով կլվանամ,

Աղաչում եմ կանչիր, թույլ տուր տուն դառնամ:

Խաչքարերտ արցունքներով կլվանամ,

Աղաչում եմ կանչիր, թույլ տուր տուն դառնամ։

Աղաչում եմ, կանչիր, թույլ տուր տուն դառնամ...

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Arabo Ispiryan
  • Languages:Armenian
Arabo Ispiryan
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved