current location : Lyricf.com
/
Songs
/
Թող իմանան [Togh imanan] lyrics
Թող իմանան [Togh imanan] lyrics
turnover time:2024-12-25 03:35:28
Թող իմանան [Togh imanan] lyrics

Թող իմանան, որ Սյունիքում լեռնահոլով պար ունեմ ես,

Սեր ունեմ ես, մի հուր կրակ,

Սիրո քնքուշ լար ունեմ ես,

Միշտ սրտաբուխ բառ ունեմ ես,

Մի խենթ եղնիկ յար ունեմ ես,

Դալար այգու բար ունեմ ես,

Անգամ քարին հոգի տվող, քնարի նուրբ լար ունեմ ես:

Լեռների մեջ մի մեծ հովիվ, սիրո շնչով աչքս բացի,

Սեր ունեմ ես, մի հուր կրակ,

Էն եղեգով ծլվլացի:

Գառնուկներս պար բռնեցին,

Երգի հետքով ես գնացի,

Սիրուններին ես գերվեցի,

Զմրուխտավառ մով սարերի շուշան, սուսամբար ունեմ ես:

Գուսանն ասաց` հիմա ճամփին փոթորկվում է սիրող սիրտս,

Սեր ունեմ ես, մի հուր կրակ,

Հազարից մեկն ընտրեց սիրտս,

Կրակ դարձավ, այրեց սիրտս,

Մեր սարերում մնաց սիրտս,

Մեխակ դարձավ, բուրեց սիրտս,

Էլի բախտից չեմ դժգոհում, կյանքի կանաչ ծառ ունեմ ես:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Gusan Ashot
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved