Կանաչ-կարմիր շորերս հագել եմ
Խոնջա-բոխչաս դրել եմ կապել եմ
Թաքուն թաքուն տնից պախել եմ
Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ
Գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք
Ինձանից յարիս մի բարև տարեք
Ասեք դուրս գա դուրս գա էն դրնից
Խոսք է տվել թող գա հարս տանի ինձ
Երկար ծամերս հյուսել կապել եմ
Աչքերս էլ սուրնայով ներկել եմ
Քո խոսքերին հավատացել եմ
Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ
Գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք
Ինձանից յարիս մի բարև տարեք
Ասեք դուրս գա դուրս գա էն դրնից
Խոսք է տվել թող գա հարս տանի ինձ
Բարձրակրունկ կոշիկս հագել եմ
Նախշուն ակերով գոտիս կապել եմ
Հազիվ հազիվ տնից փախել եմ
Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ
Գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք
Ինձանից յարիս մի բարև տարեք
Ասեք դուրս գա դուրս գա էն դրնից
Խոսք է տվել թող գա հարս տանի ինձ