current location : Lyricf.com
/
Songs
/
Տեսիլք [Tesilq] lyrics
Տեսիլք [Tesilq] lyrics
turnover time:2024-11-16 00:00:08
Տեսիլք [Tesilq] lyrics

Արի, սերս քեզ պատմեմ, արև՜,

ով կարողացավ նայել վերև...

Թող իմ սերը զգա քո մի շողից,

Վեր թող պոկվի հողից։

Ես տեսել եմ երևի

Արցունքները արևի,

Ախ՜, իզուր էր, շատ իզուր,

որ քեզ Սեր տվի...

Հեյ՜, արի, արի, հո՜.....

Արի, սերս քեզ պատմեմ, անձրև՜,

Թող՝ կաթիլ դարձած իջնի ներքև,

Ով չի՛ վախենա սիրո ջրից,

Թող ցած իջնի վերից։

Ես հաշվել եմ երևի

կաթիլները անձրևի,

Ախ՜, իզուր էր, շա՛տ իզուր՝

Այսքան սեր տվի...

Հե՜յ, արի, արի, հո՜....

Ես անզոր եմ ամեն օրս հուշերի մեջ կարևորը թաղելով,

թողնելով ինքս հենց իմ գոյությունը՝ կառուցել երջանկությունդ։

Մանկությունս արևինն էր,

հիմա արդեն անձրևինն եմ,

Կարոտա՜ծ եմ բարևիդ ես,

Անկարող եմ առանձ քեզ։

Իմ կյանքում մի մեծ քաոս է.

անընդհատ ես ընկնում եմ,

սխալներս հա ուղղում եմ,

բայց հետո ես... տապալվում եմ։

Սխրանքներով ես քեզ հասա,

Փշրանքներով ինձ մի՛ասա,

որ սիրում ես կամ ներում ես,

որ ես գլխավոր դերում եմ...

առանձ քեզ՝ ես ավերվում եմ....

Հեյ՜, արի՜, արի՜, հո՜

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by