Վախցիր, երբ սիրտդ կարյունի`
վերքը խղճի չունի դարման,
օր ու գիշեր պիտի բանի,
մինչև հատնի կյանքի ճամփան...
Քեզ չեն կարող էլ վշտակցել,
խիղճը ծակող ցավի համար,
խղճի արյան ամեն կաթիլ
կիյնա ծածուկ և աննշմար...
Վախցիր, երբ խիղճդ ամբասիր,
մեղապարտի պես կարյունի,
և կդառնա տեր ու դպիր,
կյանքն արյունող ամեն ցավի...
Աչքերիդ դեմ խղճահարի,
պիտի հորդի մեղքը մարդոց,
պիտի քայլի զորքը չարի,
աշխարհի մեջ տառապակոծ...
Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում,
բայց կարյունի խիղճդ ներսեն
երբ կկիսես հացը մարդու,
բայց արյան համ կգա հացեն: