current location : Lyricf.com
/
Songs
/
Snuff [Armenian translation]
Snuff [Armenian translation]
turnover time:2024-12-27 17:49:22
Snuff [Armenian translation]

Բոլոր գաղտնիքներդ թաղէ մորթիս մէջ

Անմեղ եկուր և ինծի մեղքերով լքէ։

Օդը իմ շուրջս վանդակի նման է,

Իսկ սէրը ծպտուած կատաղութիւն է

Ուրեմն եթէ ինծի կը սիրես մինակ թողիր ինծի

և փախիր առանց իմ գիտութեանս

Սիրտս շատ խաւար է որ կարողանայ հոգալ,

Չեմ կրնար կործանել այն զգացումը որ գոյութիւն չ'ունի:

Հաղորդէ ինծի դէպի իմ ճակատագրիս

Երբ մինակ եմ չեմ կրնար ատել։

Ժպիտս գողցուած է երկար ատենէ,

Երբեք չեմ ուզեր գիտնալ եթէ կարող եմ փոխուիլ։

Նամակներդ դեռ շուրթերուս կը ճմլեմ

և կը սնուցանեմ սրտիս և մտքիս մէջ ուր դեռ բոլոր համփոյրները պահուած են։

Չի կրցայ դիմաւորել այն կեանքը ուր քու լոյսդ գոյութիւն չունի,

Բայց ամէն ինչ փոխուեցաւ երբ մերժեցիր պայքարիլ մեր սիրո համար։

Շունչդ խնայէ, հետաքրքրուած չեմ։

Կարծեմ շատ յստակ էի երբ ըսի թէ չի կրցար բաւական ատել որ կարողանաս սիրել,

Արդեօ՞ք կը կարծէիր թէ բաւարար էր։

Միայն կը փափաքէի թէ ընկերս չ'ըլլայիր ու կարողանայի քեզի վիրաւորել։

Երբեք չեմ ըսած թէ ես սուրբ եմ,

Երկար ատենէ աքսորուած եմ,

Լրիւ յոյսիս մահը սպասեցի որ քեզմէ վազ անցնիմ։

Ինզինքդ փշրէ՛ քարերուս վրայ

և թքէ՛ գութդ հոգիիս մէջ։

Երբեք օգնութեան պէտք չունեցար

Ինծի ծախեցիր ինզինքդ ազատելու համար։

և անպատուութեանդ մտիկ պիտի չ'ընեմ,

Դուն փախար, ճիշդ բոլորին նման ես։

Հրեշտակները սուտ կը խոսին որ կարողանան ղեկավարել։

Սէրս երկար ատենէ պատժուած է։

Եթէ դեռ կը հոգաս, թոյլ մի տար որ ես իմանամ։

Եթէ դեռ կը հոգաս, թոյլ մի տար որ ես իմանամ։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Slipknot
  • country:United States
  • Languages:English, Spanish
  • Genre:Alternative, Metal
  • Official site:http://www.slipknot1.com/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Slipknot_(band)
Slipknot
Slipknot Featuring Lyrics
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved