Դու ինձ օգնիր որ գտնենք մեր թաքուն գիշերը
Երբ մեր սրտում սերն է աստղեր վառում
Ինձ դու տանջիր համբույրից թող մարեն լույսերը
Իմ թևերին դու պարում ես անվերջ պարում
Համբույրներ որ մեզ տանում են վեր
Նորից նույն սերն է մեր
Գինով վառվող աչքեր այս գիշեր
Քո սիրո հույսով եմ ես ապրում
Քո բույրով գտնում եմ լույսն իմ խավարում
Պահը այս արժե ամբողջ մի դար
Մութը տող լինի միայն սիրո համար
Թող ինձ շոյեն մետաքսե թափանցիկ ձեռքերդ
Քո աչքերում քո հոգին եմ տեսնում կրկին
Սուս մի խոսիր խանգարում են հիմա խոսքերդ
Լուռ գիշերվա իմաստն ես դու իմ անգին
Համբույրներ որ մեզ տանում են վեր
Նորից նույն սերն է մեր
Գինով վառվող աչքեր այս գիշեր
Քո սիրո հույսով եմ ես ապրում
Քո բույրով գտնում եմ լույսն իմ խավարում
Պահը այս արժե ամբողջ մի դար
Մութը տող լինի միայն սիրո համար