Քեզ, իմ սեր, կարծես սիրել եմ ողջ կյանքում,
Դեռ վաղուց, մեր մանկության ծանոթ բակում,
Ու փնտրել սերն առաջին ամեն վայրկյան,
Հավատացել եմ, որ մի օր երազներս հետ կգան:
Քեզ գտա նորից իմ հավատի սուրբ վանքքում,
Մանկության ձայնով երբ ինձ զանգերն էին զնգում,
Եվ աղավնու նման գտան իրար սրտերը մեր,
Ու լցվեց կրկին աշխարը այս հավատ ու սեր:
(Կրկներգ).
Դու ես իմ միակ, սիրո աղոթքը դու ես, իմ անգին,
Քոնն եմ սիրելիս, անունը քո գերել է իմ հոգին,
Եվ արդեն կյանքում, կարոտը մեզ էլ չի հաղթի,
Մենք երկուսով դարձանք կյանքի ճամփին լույսեր բախտի:
Սիրո արևը տաք մեզ համար էլ չի մարի:
Իմ գրկում հիմա աշխարհն եմ ես գրկում,
Դու արև մեր մանկության ծանոթ բակում,
Մեր վանքում, թող իմ կրակը չմարի,
Որ անբաժան լինեն սրտերը մեր հարյուր տարի:
(Կրկներգ):