current location : Lyricf.com
/
Songs
/
Սարերի վրով [Sareri Vrov] lyrics
Սարերի վրով [Sareri Vrov] lyrics
turnover time:2024-11-29 19:04:13
Սարերի վրով [Sareri Vrov] lyrics

Սարերի վրով գնաց,

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Իմ յարը խռով գնաց.

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Ոչ լոր ելավ, ոչ կաքավ,

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Ձեռնես թռնելով գնաց:

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Ծաղիկ էր հոտով-մոտով,

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Եկավ, անցավ իմ մոտով.

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Աչքըս տեսավ՝ սիրեցի,

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Ու մնացի կարոտով:

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Շեկ յարիս դրի ճամբան,

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Ափսո՜ս, չասի իրան բան.

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Ճամբին օգնական չունի,–

Յա՜ր, յա՜ր.

Արոտով, արոտով,

Յարիս կարոտով.

Սուրբ Կարապետ պահապան:

Յա՜ր, յա՜ր.

Մնացիր, մնացիր,

Զինվոր գնացիր:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Armenian Folk
  • country:Armenia
  • Languages:Armenian, Armenian (Homshetsi dialect)
  • Genre:Folk
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Music_of_Armenia#Folk_music
Armenian Folk
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved