(Տուն 1).
Սիրտը քո` բարության աղբյուր շատ մաքուր
Քո կյանքի հետքով միշտ ենք անցել սուրբ աղոթքով
Մեզ համար աշխարհը` դու ես
Քո ուժեղ հոգով, քո բարի խոսքով ու հարգանքով
(Կրկներգ).
Մենք մեծանում ենք, բայց քո խորը աչքերում, հայրիկ
Մեր մանկությունը երբեք, երբեք չի դադարի
Միասին մենք մի մարդ, հարազատ ու տաք սրտով
Ընտանիք ու սեր, երջանիք հույսեր, որ չեն մարի քեզ հետ, հայրիկ
(Տուն 2).
Թող մնա քո հոգին ուրախ, հիանա
Ու սեղանը քո աղուհացով միշտ լիանա
Ուր էլ որ կյանքում իր հասավ
Արժանի մնաց իր խղճի դիմաց ու անկասկած
(Կրկներգ)։
Միասին մենք մի մարդ, հարազատ ու տաք սրտով
Ընտանիք ու սեր, երջանիք հույսեր, որ չեն մարի քեզ հետ, հայրիկ
(Անցում)
(Կրկներգ)։
Միասին մենք մի մարդ, հարազատ ու տաք սրտով
Ընտանիք ու սեր, երջանիք հույսեր, որ չեն մարի քեզ հետ, հայրիկ
Քեզ հետ, հայրիկ