current location : Lyricf.com
/
Songs
/
Պիտ երգեմ [Piti yergem] lyrics
Պիտ երգեմ [Piti yergem] lyrics
turnover time:2024-11-07 22:31:15
Պիտ երգեմ [Piti yergem] lyrics

Անմահ սիրո խաղ ու տաղով լցվել եմ ես, պիտ երգեմ,

Վարդի ցողեր, գոհար արցունք լացել եմ ես, պիտ երգեմ,

Հազար ու մի ճամփա անցա, զառ քամանչից անբաժան,

Մի հուրաչյա որսի նետով խոցվել եմ ես, պիտ երգեմ:

Երգով կապրեմ, սիրով կապրեմ աշխարհում,

Երգիս ճամփին հազար աստղեր են վառվում,

Կյանքս անցավ ջրերի պես կարկաչուն,

Ա՜խ, ինչ անեմ, սիրուց սիրտս է մրմջում:

Նա իմ բախտի վառ աստղն է, որ լույս կտա ճամփիս հար,

Ինձ դարձրեց երազուն մի որսկան սարի սիրահար,

Նրա ծնված տեղը դարձավ ինձ համար մի ուխտավայր,

Սիրո տենչով, նրա շնչով բացվել եմ ես, պիտի երգեմ:

Մերթ հասել եմ մտքով երկինք, մերթ ընկել քար ու քարափ,

Մերթ ամպերն են ճամփաս փակել, գցել անդունդն անհատակ,

Դարձյալ սրտի տաղ եմ հյուսել հուր աստղերից անարատ,

Մեր սարերի ծաղկանց բույրով օծվել եմ ես, պիտ երգեմ:

Կարոտով լի սիրտն Աշոտի դեռ շատ պիտի յար կանչի,

Մի սրտաբուխ աղբյուր դառած, դեռ շատ պիտի կարկաչի,

Ելնող ծուխը իմ յարի տան, ասես ինձ տուն պիտի կանչի,

Տաղարանիս էջերն ոսկե բացել եմ ես, պիտի երգեմ:

Երգով կապրեմ, սիրով կապրեմ աշխարհում,

Երգիս ճամփին հազար աստղեր են վառվում,

Կյանքս անցավ ջրերի պես կարկաչուն,

Ա՜խ, ինչ անեմ, սիրուց սիրտս է մրմջում:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by