Գիտեմ, որ հուզված ես`
այնքան վախենում ես արցունքներից
Բայց ընդամենը ծաղրածու եմ`
ինձ լուրջ մի ընդունիր...
Այստեղ անտեղին է խղճալը`
ինչի՞ համար, ասա, ինձ խղճալ
Թող ոչ մի շանս չունեմ,
բայց քեզ կարող եմ զվարճացնել...
Դեկորացիաներում կխճճվեմ
ու կեղտոտ ավազին
հանկարծ կընկնեմ...
Շուրջ բոլորը կծիծաղեն
և առաջին շարքում
քո դեմքը կտեսնեմ:
Իսկ ես, կյանքս վնանգելով,
ոտքիդ տակ կարող եմ ընկնել:
Բայց բոլոր ծամածռություններս`
խեղկատակություն են էժանագին:
Չեմ ասի քեզ ոչ մի բառ,
չէ որ դերս առանց խոսքերի է:
Չէ որ ծաղրածու եմ տխմար,
չէ որ ցավս զավեշտալի է...
Դեկորացիաներում կխճճվեմ
ու կեղտոտ ավազին
հանկարծ կընկնեմ...
Շուրջ բոլորը կծիծաղեն
և առաջին շարքում
քո դեմքը կտեսնեմ:
Էլ ոչ ոք չի կարողանա
իմ փորձանքը կանխարգելել:
Դու ինձ ծափահարիր ուժգին,
երբ որ ես կընկնեմ նորին:
Թող ես վատանամ ավելի`
այդ մասին դու չես իմանա:
Իսկ եթե կարիքը լինի`
ես քեզ կզվարճացնեմ էլի...