current location : Lyricf.com
/
Songs
/
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է [NUYN KʻAĠAKʻN Ē] [Russian translation]
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է [NUYN KʻAĠAKʻN Ē] [Russian translation]
turnover time:2024-11-14 22:13:35
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է [NUYN KʻAĠAKʻN Ē] [Russian translation]

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,

եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։

Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,

բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,

քայլվածքին քո հետեւում։Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,

ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։

քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,

հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,

եւ անիվը պատմության վերադառնում։Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝

ես հավատում եմ, Տեր,

դեռ չի չորցել արմատը մեր ծառի, եւ դեռ կտա ծիլեր,

որքան էլ մենք կորցնենք իրար, այս խելագար կյանքում,

մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։

Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծում,

երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ մրմնջում,

եւ այդ ի՞նչ է, որ հավերժ է, լույսը, կյանքը, թե՞ հոգին,

չգիտեմ. պարապ խոսքեր են… Երեւի այս մեղեդին։

Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,

եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։

Նույն քաղաքն է, նույն արեւը եւ բոզերը անկյունում,

բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,

քայլվածքին քո հետեւում։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by