(Տուն 1).
Նորից
Աշնան անձրևը այս վարար
Թրջում է ծառերը մերկացած այգում
Ու արթնացնում հուշեր հանգած:
Նորից
Հիշում եմ դեմքը քո աղոտ
Ու քո աչքերը միշտ թախծոտ, թախծոտ,
Հնչում է ձայնը քո երկչոտ:
(Կրկներգ).
Քո ճամփի արահետները ինձ ծանոթ
Նորից բերում են ինձ քեզ մոտ,
Անգամ երբ միտքն է հեռանում
Ու երբ գալիս է անխռով
Մի պարզություն ու խոր անդորր:
Քո սիրո լուռ արցունքները ինձ սպասող
Եւ քո խոսքերը ինձ այրող, այրող
Նորից կանչում են ինձ քեզ մոտ,
Ու կարոտած իմ օրերից
Նորից թափվում քո շուրթերից:
(Տուն 2).
Նորից
Քո աչքերին եմ ես կարոտ
Եւ հուշերից իմ մշուշոտ մտքի
Դարձյալ հին երգն եմ շշնջում:
Նորից
Իմ երազի արահետից
Վազում եմ գիրկը քո նորից, նորից
Եւ արթնանում քո համբույրից:
(Կրկներգ).
Քո ճամփի արահետներն ինձ ծանոթ
Նորից բերում են ինձ քեզ մոտ, քեզ մոտ,
Անգամ երբ միտքն է հեռանում
Ու երբ գալիս է անխռով
Մի պարզություն ու խոր անդորր:
(Անցում):
(Կրկներգ).
Քո ճամփի արահետներն ինձ ծանոթ
Նորից բերում են ինձ քեզ մոտ, քեզ մոտ,
Անգամ երբ միտքն է հեռանում
Ու երբ գալիս է անխռով
Մի պարզություն ու խոր անդորր:
Քո սիրո լուռ արցունքները ինձ սպասող
Եւ քո խոսքերը ինձ այրող, այրող,
Նորից կանչում են ինձ քեզ մոտ,
Ու կարոտած իմ օրերից
Նորից թափվում քո շուրթերից: