Գիշեր-ցերեկ քուն չունեմ
Քուն չի գալիս աչքերիս
Երբ փակում եմ աչերս,
Քո պատկերն է առաջին:
Գուցե անցնեն տարիներ
Չհանդիպենք մենք իրար
Բայց սերդ վառ կմնա
Իմ սրտումս անդադար: (2x)
Երեկոն է երբ իջնում,
Այցի կգաս դու ինձ մոտ
Ձեռքիդ մի փունջ մեխակներ
Մեր պարտեզի համար բեր:
Հավատում եմ, որ կգաս
Ու մեխակներ կբերես
Եվ մեր սիրո պարտեզում
Զույգ մեխակներ կցանես: (2x)