Երազ տեսա ես մի գիշեր,
Ախ երանի այդպես լիներ,
Ծաղկած լանջին Արարատի,
Հայոց գառներն էին արոտի:
Ախ երանի երազս կատարվի,
Վանա ծովից մինչև Արցախ,
Սասունն ու Մուշը, Արդահանն, Անին
Նորից տուն գան, լինեն ուրախ:
Ու երկու ափերին էլ Արաքսի
Ապրենք հանգիստ, լինենք խաղաղ:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Ոչ թե երազ այլ երազանք,
Ամեն մեկն իր սրտում ունի:
Օրինակ ես Մարութա վանք
Մոմ վառելու կգնայի:
Ախ երանի երազս կատարվի,
Արփաչայից մինչև Զեյթուն,
Գետաշենը, Ադանան ու Ղարսը
Վերջապես վերադառնան տուն:
Որ երկու ափերին էլ Արաքսի,
Հայոց աշխարհ լինի կանգուն:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Պատմությունը քո դարավոր,
Ով խաթարեց իմ Հայաստան,
Աստծո առաջ է մեղավոր
Ու կտեսնի նա դատաստան:
Ախ երանի երազս կատարվի,
Մասիս սարից մինչև Սիփան,
Ալաշկերտը, դաշտերը Տարոնի
Ու Կիլիկիան նորից հետ գան:
Ու երկու ափերին էլ Արաքսի
Հայերի արտերը ծփան:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Երանի, երանի երանի,
Երանի երազս կատարվի:
Երանի երազս կատարվի: