Ամպել ա՛, ձյուն չի գալի՛,
Մըթնել ա՛, տուն չի գալի՛,
Հեռու ճանապարհի ես,
Աչքերիս քուն չի գալի։
Կանչում եմ, կանչում եմ, յա՜ր, արի, յար,
Մութն ընկավ, տուն արի, անջիգյար յար։
Էս գիշեր կանցնի դըժվար,
Կերթա բարակ ու երկար,
Իմըս որ ախ ու վախով,
Քոնըդ ի՞նչպես կանցնի, յար։
Կանչում եմ, կանչում եմ, յա՜ր, արի, յա՜ր,
Մութն ընկավ, տուն արի, անջիգյար յա՜ր։