--- Յա՜ր.
Ա՜յ, հեվա՛, հեվա՛, սի՛րտս,
--- Վա՜յ, յա՜ր, լե՜. [լե՜, լե՜.]
Ճնճղկան թեւ ա սիրտս.
--- Յա՜ր.
Քան պուտը կարմիր չկա, –
--- Վա՜յ, յա՜ր, լե՜. [լե՜, լե՜.]
Բաց անեմ՝ սեւ ա սիրտս:
--- Յա՜ր.
Պարտեզ եմ՝ չափար չունիմ,
--- Վա՜յ...
Ի՛սկ կտրիճ եմ՝ յար չունիմ.
--- Յա՜ր.
Գնաց ձեռնես իմ կյանքը, –
--- Վա՜յ...
Ջահիլ եմ՝խաբար չունիմ:
--- Յա՜ր.
Ուռի ծառին բար չի’լնի,
--- Վա՜յ...
Տակը քարա, վար չի’լնի.
--- Յա՜ր.
Էն Աստվածն ու երկինքը
--- Վա՜յ...
Սիրատերին ճար չի’լնի: