Սև ժապավեն է նշմարվում հեռվում
Ձգվում է դեպի կետը, որտեղից ետադարձ չի երևում,
Երևակայությունս է սավառնում քամոտ դաշտում
Ես մենակ կանգնած եմ, զգացմունքներս են տատանվում,
Ճակատագրական հմայքը պարուրել է ինձ
Ինչպե՞ս խուսափեմ էդ անդիմադիր գրկից
Հայացքս չի կտրվում պտտվող երկնից,
Ես եմ՝ անխոս ու աղճատված ու սխալմամբ կպած գետնից
Սառույց է կապվում թևերիս ծայրերին
Անտեսված զգուշացումներ․ ես կարծում էի մտածել եմ ամեն ինչի մասին
Ուղեցույց չկա դեպի տուն տանող,
Բեռնաթափված եմ, դատարկ, քարի վերածվող
Ոգիս լարված է՝ փորձում է թռչել
Դեռ կպած եմ գետնին, բայց որոշել եմ փորձել,
Հայացքս չի կտրվում երկնի պտույտից,
Ես եմ՝ անխոս ու աղճատված ու սխալմամբ կպած գետնից
Մոլորակից վեր եմ թռչում՝ աղոթքի թևով,
Քրջոտ պսակով, մշուշոտ հետք թողնելով,
Թևածող ստվերս եմ տեսնում ամպերի միջից
Աչքիս պոչով, որ թրջվել է արցունքից,
Անավարտ երազ է՝ չընդհատված արշալույսով,
Կարող է ոգիդ թռցնել տանիքի վերևով,
Չկա զգացմունք համեմատելի սրան,
Նման է երանելի վիճակում մահվան
Հայացքս չի կտրվում պտտվող երկնից,
Ես եմ՝ անխոս ու աղճատված ու սխալմամբ կպած գետնից