Կուժն առա, ելա սարը,
Չգտա ֆիդան յարը.
Ֆիդան յարը ինձ տվեք,
Չքաշեմ ահ ու զարը։
Մեծ սարի հովին մեռնեմ.
Շեկ տղի բոյին մեռնեմ.
Մի տարի ա չեմ տեսել,–
Տեսնողի աչքին մեռնեմ։
Բլբուլը դարի վեր ա,
Խնձորը ծառի վերա.
Սիրած սիրածի տային,
Չոր գետնին` քարի վերա։