Կովկասի քաջեր, գնանք Մուշ, Սասուն,
Մեր քույր եղբայրներ, մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Շարժվում է առաջ, Սասնա կողմերով:
Սուլթան սարսափած, ճարը կտրված,
Հազար ոսկի է գլխին խոստացած:
Կովկասի քաջեր, խմբեր կազմեցեք,
Քաջ Անդրանիկին օգնության հասեք,
Առած իր շուրջը, ֆիդայիք ութսուն,
Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ, Սասուն:
Կովկասի քաջեր, առյուծի ձագեր,
Հեծեք ձեր ձիեր, կապեք ձեր զենքեր,
Օրհնյալ տիկիններ, հայոց օրիորդներ,
Ծախեք ձեր զարդեր, գնեք փամփուշտներ:
Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայոց քաջի ձայնը շուտով կլսվի,
Անդրանիկը քաջ, կանգնել է առաջ,
Գոռում է գոչում, կուզե պատերազմ: