Հայաստանից մեզ հանում են, Խոսեք Հայաստանի լեռներ,
Մայրը որդուց բաժանում են, Խոսեք Հայաստանի լեռներ։
Ասե՛ք լեռներ, խոսեք լեռներ Առաջ Մասիս սարը մերն էր։
Ես հիշում եմ այն օրերը, Պապս լծում էր արորը,
Ու վարում էր դաշտն ու ձորը, Խոսեք Հայաստանի լեռներ։
Ու՞ր է Մուշը, ու՞ր է Վանը, Ու՞ր է հայոց Արդահանը,
Ու՞ր է հայոց դաշտն ու ձորը, Խոսե՛ք Հայաստանի լեռներ։
Ասե՛ք լեռներ, խոսեք լեռներ Առաջ Մասիս սարը մերն էր։