current location : Lyricf.com
/
/
Քեզ Մի Որ թողեցի [Kez Mi Or Toghetsi] [English translation]
Քեզ Մի Որ թողեցի [Kez Mi Or Toghetsi] [English translation]
turnover time:2024-10-06 03:40:08
Քեզ Մի Որ թողեցի [Kez Mi Or Toghetsi] [English translation]

Քեզ մի օր թողեցի, սերը իմ թաղեցի սև հողի տակ

Որ քեզ սիրտը իմ մեկընդմիշտ մոռանա

Ես էլ հետ չեմ դառնա հին կյանքին իմ

Խավար ու մթի

Քեզ մի օր թողեցի ու կյանքը իմ հիմքից փոխեցի

Եվ հիմա ապրում եմ ես մոռանալով

Թե ինչպես իմ կողքին մեռնում էին

Քո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով

Իմ սերը հիմա դարձել է թշվառ,

Ու առանց քեզ ապրելն է դժվար,

Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,

Ինձ փրկեցի անվերջ վեճերից

Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,

Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից

Ես մեռնում էի քո սառը մի հայացքից

Ու ծնվում՝ քո բարի մի խոսքից,

Ո՞նց կարող էիր դու տալ հարված մի մարդու,

Ով քեզ ավել եր դասում իր կյանքից

Պետք չէր քեզ հավատալ ու անխելքի նման սերս տալ՝

Ժպիտ անգամ չստանալով

Ա՜խր, հենց իմ կողքին մեռնում էին

Քո սիրտն ու հոգին՝ կուրանալով, ինձ ուրանալով

Իմ սերը հիմա դարձել է թշվառ,

Ու առանց քեզ ապրելն է դժվար,

Բայց քեզանից հեռանալով ես փրկեցի ինձ,

Ինձ փրկեցի անվերջ վեճերից

Այդպիսի կյանք ու սեր պետք չէր ինձ,

Հեռանալով ազատվեցի ես քո դժոխքից

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by