Կայնել ես վարդի հովին,
--- Վարդի հովին, հովին.
Քամին տա կրծքիդ մովին,
--- Կրծքիդ մովին, կրծքիդ մովին.
Երեսիդ շողին մեռնեմ,
--- Շողին մեռնեմ, մեռնեմ.
Աչքերիդ կապուտ ծովին:
--- Կապուտ ծովին, կապուտ ծովին:
Իրար հետ ծաղիկ քաղենք,
--- Ծաղիկ քաղենք, քաղենք.
Թշնամու սիրտը դաղենք.
--- Սիրտը դաղենք, սիրտը դաղենք.
Մեկ մեկու խոսքե չելնենք,
--- Խոսքե չելնենք, չելնենք.
Աշխարհքում քանի սաղենք:
--- Քանի սաղենք, քանի սաղենք: