current location : Lyricf.com
/
Songs
/
Կարմիր Ծաղիկ Մը Գարունի [Karmir Caghik My Garuni] [Transliteration]
Կարմիր Ծաղիկ Մը Գարունի [Karmir Caghik My Garuni] [Transliteration]
turnover time:2024-11-14 10:48:50
Կարմիր Ծաղիկ Մը Գարունի [Karmir Caghik My Garuni] [Transliteration]

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի

Առտու մը ինծի նվիրեցիր.

Ըզ գա ցի թե տենդեր ունի

Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ

Իմ նըվաղկոտ լանջքիս տակ, ուր

Դողաց սիրո սարսուռն անցավ՝

Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս

Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,

Ու մետաքսե ուղի մը զիս

Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,

Հըմայքներու հույլովն անցավ,

Եվ ուրվական մը կասկածի

Անոր մոտեն երբեք չանցավ:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by