Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիլ,
Գոյությունըս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գյուղական ծիլ,
Ւմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ։
Ես խըսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից, մարդ–ընկեր.
Ես եզներ եմ լծել, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ։
Քեզ սրտով հարգում ե, պատվում Ջիվանին.
Դու միամիտ եղիր, գնա քու բանին.
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ։