Պետք է գիտենալ շարունակել ժպտալ,
Երբ լավագույնն անցել-գնացել է,
Եվ մնացել է լոկ վատագույնը
Մի անհույս հիմար կյանքում:
Պետք է գիտենալ ամեն գնով
Պահել ողջ արժանապատվությունը
Եվ, ինչ էլ դա մեզ արժենա,
Հեռանալ՝ առանց վերադառնալու:
Նայել ճակատագրի երեսին, որ մեզ զինաթափ է անում,
Եվ կորսված երջանկության առջև
Պետք է գիտենալ թաքցնել արցունքները,
Բայց ես, սիրտ իմ, ես չգիտեի:
Պետք է գիտենալ լքել սեղանը,
Երբ հեռացվում է սերը նրանից,
Առանց կառչելու խղճուկ տեսքով,
Այլ հեռանալ՝ առանց աղմուկի:
Պետք է գիտենալ թաքցնել ցավը
Ամենօրյա դիմակի տակ
Եվ զսպել ճիչերն ատելության,
Որ վերջին խոսքերն են սիրո:
Պետք է գիտենալ մնալ սառը
Ու լռեցնել սիրտը, որ մեռնում է արդեն:
Պետք է գիտենալ պահել դեմքը,
Բայց ես, ես չափազանց շատ եմ քեզ սիրում:
Բայց ես, ես չեմ կարող:
Պետք է գիտենալ, բայց ես,
Ես չգիտեմ: