current location : Lyricf.com
/
Songs
/
Հին օրեր [Hin orer] lyrics
Հին օրեր [Hin orer] lyrics
turnover time:2024-11-29 07:35:13
Հին օրեր [Hin orer] lyrics

(Տուն 1)․

Իմ հին օրեր անցած,

Ո՞ւր հեռացաք անդարձ,

Ձայնն իմ հոգում եմ լսում

Ու կանչում անվերջ

Մանկության երգը իմ անուշ։

Ինձ ժպտացող աչքեր,

Իմ հեռացած ընկեր,

Ո՞ւր է ծածաղը քո,

Այն երջանիկ գառնան

Մեղեդին իմ անհոգ

Խենթ իմ մանկության։

(Կրկներգ)․

Ու հիմա հեռու մենավոր

Հարազատ իմ տունը կարոտով

Մայրական ձայնով ամեն օր

Սեր է երգում ինձ ու օրօր։

Առաջին համբյուրն անմոռաց,

Որ իմ սրտում այդպես մնաց,

Ո՞ւր գտնեմ քեզ հիմա, սեր իմ կորած։

Ես փնտրում եմ ձեզ շարունակ,

Իմ հուշերի փողոց ու բակ

Ու իմ հեռավոր անցյալի

Ընկերներիս սրտերը թանկ,

Ու թաքուն հույսով ամենուր,

Կարծես, տեսնում հերքերը տաք․․․

Հիմա որտե՞ղ գտնեմ սերն իմ անցած։

(Տուն 2)․

Իմ հին օրեր անցած,

Ո՞ւր հեռացաք անդարձ,

Ձայնն իմ սրտի

Ինձ հուշում է, որ ուշ է, ուշ,

Դու կյանքի թևավոր իմ հուր։

Ո՞ւր ես այդպես թռչում

Իմ մանկության թռչուն,

Քեզ իմ անմեղ աչքերում

Ես տեսնում եմ դեռ,

Քո ճամփին օրորում ձեռքը իմ մանուկ։

(Կրկներգ):

(Անցում):

(Կրկներգ):

Իմ հին օրեր անցած․․․

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Arsen Safaryan
  • country:Armenia
  • Languages:Armenian, Russian
  • Official site:https://www.facebook.com/Safaryanmusic/
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6_%D5%8D%D5%A1%D6%86%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
Arsen Safaryan
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved