current location : Lyricf.com
/
Songs
/
հին ճանապարհով [Hin Chanaparhov] lyrics
հին ճանապարհով [Hin Chanaparhov] lyrics
turnover time:2024-11-29 06:19:54
հին ճանապարհով [Hin Chanaparhov] lyrics

Ինձ օրոր էր երգում մայրս

ու պատմում մի պատմություն,

թե ինչպես ծննդավայրս թալանել էին փորձում,

թե ոնց իմ եղբայրը ու հայրս մի օր կռիվ գնացին։

Գնացին ու չեկան էլ հետ,

հավերժ զինվոր մնացին։

Ու ես հիմա հեռվում ապրել չեմ կարողանում,

հավաքում եմ հին հուշերս ու վերադառնում

կրկներգ

Թող ես չապրեմ քաղաքներում` մեծ ու լուսավոր,

ինձ հերիք է իմ քաղաքը` հին ու հեռավոր,

չեմ ուզում ես լինի կյանքս հարուստ ապահով։

Ես դառնում եմ դեպի իմ տունն այն հին ճանապարհով,

ես դառնում եմ դեպի իմ տունն այն հին ճանապարհով

Մեղք եմ գործել հեռանալով քեզնից ,քաղցր իմ մայրիկ։

Ինձ ներիր, ներիր, որ հետ գամ, գամ տուն, գամ իմ ընտանիք։

Գամ ու քո ցավերը տանեմ,

նստեմ մեր տան շվաքին

ու քո երգին ականջ անեմ, որ ազատվի իմ հոգին այն կարոտից, որ իմ սրտից չի հեռանում։

Հավաքում եմ հին հուշերս ու վերադառնում

կրկներգ

Մորս կյանքը էնպես դասավորվեց, որ նա միշտ ինչ֊որ մեկին սպասում է։ Հայրս զոհվեց պատերազմի ժամանակ, իսկ եղբորիցս ոչ մի լուր չկար։ Հետո անցան տարիներ ու չնայած այն բանին, որ վաղուց եղբորս անունը տեղ էր գտել անհայտ կորածների ցուցակում, միևնույնն է, մայրս տան առաջից անցնող֊ դարձող ամեն մի զինվորի հրավիրում էր տուն, կերակրում ու վերջում ճանապարհելիս սրտի մոտից հանում էր եղբորս նկարը ու ցույց տալիս նրանց֊ գուցե՞ տեսած լինեն։ Հարևանները պատմում էին, թե ինչպես վերջին անգամ մի զինվորի գլխի բացասական շարժումը տեսնելուց հետո մայրս նվաղեց։Բժիշկները աղտորոշեցին սրտի կաթված։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Lilit Hovhannisyan
  • country:Armenia
  • Languages:Armenian, English
  • Genre:Folk, Pop
  • Official site:http://www.lilithovhannisyan.com
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Lilit_Hovhannisyan
Lilit Hovhannisyan
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved