Հիմի էլ լռենք եղբայր, հիմի էլ
Երբ մեր թշնամին յուր սուրն է դրել,
Յուր օրհասական սուրը մեր կրծքին
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացեք եղբայր հայեր ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Ասացեք եղբայր հայեր ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը պաշտպան մեր անձին
Մշակի ձեռքից էլ խոփը խլեց
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:
Վայ մեզ շղթայով կապված գերի ենք
Հիմի էլ լռենք,
Վայ մեզ շղթայով կապված գերի ենք
Հիմի էլ լռենք:
...
Թող լռե մունջը անդամալույծը
Կամ որոնց քաղցր է թշնամու լուծը
Բայց մենք, որ ունենք հոգի ու սիրտ քաջ
Եկ անվախ ելնենք թշնամու առաջ:
Գոնե մեր փառքը մահով ետ խլենք
Ու այսպես լռենք:
Գոնե մեր փառքը մահով ետ խլենք
Ու այսպես լռենք: