Քեզ հետ ամեն ինչն է սիրուն, հասարակ ճամփով քայլելն անգամ
Երբեք չիրականացող երազանքների ետևից վազելն անգամ
Քեզ հետ ամեն ինչն է սիրուն, հողն անգամ ու քարը նույնիսկ
Ներսից ինձ կրծող վախն անգամ ու աչքիցս հոսող արցունքը:
Եթե անգամ անսպասելիորեն բաժանումը վրա հասնի
Քեզ հետ կիսած մի օրն անգամ հերիք է ինձ
Քեզ հետ ամեն ինչն է սիրուն, լսածս ձայնն անգամ
Ոչ միայն խմածս ջուրն, այլև առածս ամեն շունչն է սիրուն
Քեզ հետ ամեն ինչն է սիրուն, անձրևն անգամ ու ձյունը նույնիսկ
Դեմքիս վրա սպիացած արցունքներն անգամ: