current location : Lyricf.com
/
Songs
/
Գուսանն էն է [Gusann en e] lyrics
Գուսանն էն է [Gusann en e] lyrics
turnover time:2024-11-07 18:46:34
Գուսանն էն է [Gusann en e] lyrics

Գուսանն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու,

Գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու,

Երգով, կյանքով ծառա լինի իր հայրենի հողին, ջրին,

Առատ տարվա հացի նման լիացնի սիրտը մարդու:

Գուսանն էն է, որ իր խոսքով կրակի պես մեղմի ցուրտը,

Որիշների կսկիծը լա, իրեն համար սեղմի շուրթը,

Վհատ սրտին հույս ներշնչի, փարատելով մուժն ու մութը,

Բլբուլի պես անուշ երգով քնքշացնի սիրտը մարդու:

Գուսանն էն է՝ երգը լինի ծաղիկ բացող աղբյուրի պես,

Սիրո կարոտ ջահել սիրտը հովացնի համբույրի պես,

Հովտից-հովիտ անցնի գարունն արթնացնող զեփյուռի պես,

Գարնան շաղոտ ծաղկանց բույրով թարմացնի սիրտը մարդու:

Գուսանն էն է, որի երգը հազար փորձանքի դիմանա,

Լեզվից-լեզու անցնի գնա, ամեն ազգի մարդ իմանա,

Հասնի ամեն սեղան-սուփրի, կարոտ սրտի թարգման դառնա,

Ամպից ելած արևի պես ուրախացնի սիրտը մարդու:

Գուսանն էն է, Աշո՛տ ախպեր, թև տա հոգուն, բարձրացնի,

Ուր որ գնա՝ կյանքն ու սերը երկրի վրա քաղցրացնի,

Որի երգը փոթորկի դեմ, կրակի դեմ կարծրացնի,

Հարազատ հոր խրատի պես ամրացնի սիրտը մարդու:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by