current location : Lyricf.com
/
Songs
/
Gusan Ashot - Օջախում [Ojakhum]
Gusan Ashot - Օջախում [Ojakhum]
turnover time:2024-11-26 13:14:29
Gusan Ashot - Օջախում [Ojakhum]

Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում,

Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում։

Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես,

Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում։

Դե', արի շորորա,

Տաղ ասեմ նազերիդ,

Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,

Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,

Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։

Լեռնական է իմ հոգին, աստղերի հետ կխոսի,

Մոտ և հեռու ոլորուն, ճամփեքի հետ կխոսի,

Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի,

Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում։

Ինչքան էլ որ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա,

Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամփաները գարունքվա,

Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա,

Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում։

Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը,

Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը,

Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես քո աչքի քունը,

Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում։

Դե', արի շորորա,

Տաղ ասեմ նազերիդ,

Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,

Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,

Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Gusan Ashot
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved