Գարուն, գարուն, գարուն է,
Սիրուն, սիրուն, սիրունն է,
Էդ քո սեւ-սեւ աչքերով,
Յար ջան ինձ դու այրում ես:
Չար լեզուներին հաւատաց իմ յարը,
Արցունքներով լցվեց սեւ-սեւ աչքերը:
Էս աշխարհը շատ փուչ բան է, հեռանալ
Ուզում էի հեռանալ ու մոռանալ:
Գարուն, գարուն, գարուն է,
Սիրուն, սիրուն, սիրունն է,
Էդ քո սեւ-սեւ աչքերով,
Յար ջան ինձ դու այրում ես:
Էդ քո սիրուց մոլորվել եմ քուն չունեմ,
Ամբողջ գիշեր արցունքներով հալչում եմ:
Յար ջան ինձնից մի հեռացի, սիրում եմ,
Անցորդները կարծում են թե յար չունեմ:
Գարուն, գարուն, գարուն է,
Սիրուն, սիրուն, սիրուն է,
Էդ քո սեւ-սեւ աչքերով,
Յար ջան ինձ դու այրում ես: