Մշո դաշտեր իմ սիրուն
Նոր էր բացվել վառ գարուն
Գարուն չկա մեզ համար
Պիտի կռվինք անդադար
Չունինք հանգիստ ու դադար:
Սիփան սարին մանրիկ ուռ
Սասնո կռիվն էր մռմուռ
Հարս ու աղջիկ բռնեցին,
Մանուկներ կոտորեցին
Հեյ վախ, հեյ վախ Սասուն։
Մարութա բարձրիկ սարին
Ֆիդայիներ երդվեցին
Ազատության մեր արդար
Պիտի կռվինք անդադար
Պիտի կռվինք անդադար:
Աղբյուր Սերոբին հասան
Հայ քաջերը դիրք մտան
Անդրանիկին օգնեցին
Թշնամուն կոտորեցին
Ազատեցին Մուշ Սասուն:
Թող թշնամիք իմանան
Ֆիդայի ենք իսկական
Կկոտորենք աջ ու ձախ
Կամավոր ենք, չունինք մահ:
Գևորգ Չավուշը մեր քաջ
Գոռում էր՝ առա՜ջ, առա՜ջ
Աստված մեզի օգնական
Կռվով մտնենք Տաճկաստան
Փրկենք երկիր Հայաստան:
Խմբերով քառսուն-քառսուն
Հասնինք Տարոն ու Սասուն
Մտնենք Տարոն ու Սասուն:
Աստված մեզի օգնական
Կռվով մտնենք Տաճկաստան
Փրկենք երկիր Հայաստան:
Խմբերով քառսուն-քառսուն
Մտնենք Տարոն ու Սասուն
Քաջերին տո՛ւր Սասուն: