Գարուն ա, ձուն ա արել,
--- Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
--- Վա՜յ, լե, լե, լե, լե՜.
Իմ յարն ինձնից ա սառել:
--- Ա՜խ չորնա՛, վա՜խ, ա՜յ յար,
--- Չար մարդու լեզուն:
Քամին փչում ա պաղ-պաղ,
--- Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
--- Վա՜յ, լե, լե, լե, լե՜.
Լերդ ու թոքս անում ա դաղ:
--- Ա՜խ չորնա՛, վա՜խ, ա՜յ յար,
--- Չար մարդու լեզուն:
Յա՜ր, ինձ բեմուրատ արիր,–
--- Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
--- Վա՜յ, լե, լե, լե, լե՜.
Սերդ ինձնե զատ արիր:
--- Ա՜խ չորնա՛, վա՜խ, ա՜յ յար,
--- Չար մարդու լեզուն: