Էլ չհեռանաս ինձնից, դուռը չփակես,
Ինձ նորից չմոռանաս ու չփախչես:
Առաջին անգամ կյանքում այս կանգնած եմ քո կողքին,
Առաջին անգամ կյանքում այս կլինենք մենք միասին:
Միասին մենք կանցնենք այս անդունդը, դու վախերդ մոռացիր,
Ու առաջին անգամ կյանքում այս ձեռքը իմ բռնիր:
Աննա, վերադարձիր դու քո կյանքին,
Դարպասները բաց, ճամփա տուր արևին:
Այո բայց...
Գիտեմ սիրտը քո բարի է, բայց
Այստեղ ես տանն եմ, իմն է կյանքը այս,
Ինձնից մնա հեռու ու անվնաս:
Բայց այդպես չէ դա:
Ինչպես թե շուտ ասա:
Կարծում եմ դու դեռ չգիտես:
Ի՞նչ չգիտեմ ես:
Էրնդելում ձյուն է մշտապես:
Ի՞նչ:
Դու կարծես թե հավերժական ձմեռ ես բերել ամենուր:
Ամենու՞ր:
Ոչինչ, դու կարող ես այն վերացնել:
Ոչ, ես չեմ կարող, ես չգիտեմ, թե ինչպես:
Իհարկե կարող ես, ես գիտեմ, որ կարող ես:
Առաջին անգամ կյանքում այս
Ես չեմ կարող լինել ազատ
Դու չպետք է վախենաս
Չեմ կարող վերացնել սառույցը այս
Միայնակ չես դու այլևս
Անեծք կկանգնեցնեմ
Կկոտրենք սառույցը այս
Աննա վերջ դու չես կարող օգնել
Լսիր ինձ
Վտանգ է քեզ
Նորից կգա արև
Սպառնում այստեղ
Միասին ամեն ինչ հեշտ է ու իրար մենք անհրաժեշտ ենք
Ու արդեն կողքիդ եմ ես