Այսօր թագադրության օրն է:
Բացվում են բոլոր դռները փակ,
Տեսնում եմ ես հեռվում չքնաղ մի բակ,
Շուտով կգան հյուրերը պատվավոր:
Երկար տարիներ անցան այսպես,
Լուռ ու դատարկ և վերջապես
Բաց են դարպասները մեր այսօր:
Ու կգան շուտով հյուրերը,
Տարօրինակ է այնքան,
Ես պատրաստ եմ նոր գալիք օրվան:
Առաջին անգամ կյանքումս կլինեն երգեր ուրախ,
Առաջին անգամ կյանքումս կպարեմ ես անդադար:
Իմ սիրտը հուզմունքից մեկ կանգնում է, մեկ խփում է շարունակ,
Ես առաջին անգամ կյանքումս չեմ լինի մենակ:
Շուտով կտեսնեմ բոլորին, գուցե նաև հենց այն մեկին,
Կընտրեմ իմ զգեստը ես լավագույն ու կկանգնեմ հենց կենտրոնում,
Գրքի էջից ծնված մի տեսարան:
Հեռվից կտեսնեմ նրան հանկարծ,
Գերող ժպիտով հպարտ կանգնած,
Վախից հանկարծ իմ ուշքը կգնա:
Հրաշալի կանցնի խնջույքը, կպարենք, կուրախանանք,
Անհավանական մի երազանք:
Առաջին անգամ կյանքումս հրաշքներ հազար ու մի,
Առաջին անգամ կյանքումս ես կգերեմ ինչ-որ մեկին:
Ես գիտեմ, որ մի խենթ երազանք է սպասել, որ նա կգա,
Բայց առաջին անգամ կյանքումս ինձ բախտը կժպտա:
Չվստահես դու ոչ մեկին,
Ու եղիր հենց ինքդ քո կողքին:
Պահիր քո սիրտը բոլորից,
Սխալ մի քայլ ու կսկսվի նորից:
Բայց մեկ օր է սա միայն:
Մեկ օր է սա միայն:
Սպասել եմ ես այնքան:
Սպասել եմ ես այնքան:
Բաց արեք դարպասը հենց հիմա:
Հիմա...
Առաջին անգամ կյանքումս
Չվստահես դու ոչ մեկին
Թող երազանքս կատարվի
Ու եղիր հենց ինքդ քո կողքին
Փոխվի աշխարհն իմ միայնակ
Պահիր
Ու սերը ինձ գտնի
Պահիր քո սիրտը բոլորից
Շուտով կավարտվի երազն այս
Թող այն կատարվի
Ու առաջին անգամ կյանքումս, առաջին անգամ կյանքումս
Ես չեմ հանձնվի