current location : Lyricf.com
/
Songs
/
Fin octobre, début novembre [Armenian translation]
Fin octobre, début novembre [Armenian translation]
turnover time:2025-04-01 00:30:29
Fin octobre, début novembre [Armenian translation]

Հոկտեմբերն ավարտվում, նոյեմբերն է մեկնարկում

Երկինքը կարմիր ու նարդոսագույն է

Մենակով՝ Մոնրեալի ամբոխի մեջ

Քայլում, բարձրանում եմ Մոն Ռոյալ բլուրը

Տերևաթափվել են ծառերը

Կապույտ քարակեռնեխները լքել են բները

Բնահող ճանապարհ, ներդաշնակ քայլ

Կարոտում եմ քեզ, սերս

Հոկտեմբերն ավարտվում, նոյեմբերն է մեկնարկում

Ձեռներս քեզ են փնտրում, որ հենվեն

Գեղեցիկ կիրակի է Սեն-Լորանում

Այստեղ միշտ առկա են ամեն տեսակ բույրեր

Իսկ բազմալեզության հաճելի խառնարկումը

Նման չէ բաբելոնական խառնաշփոթության

Բայց ինձ քո ձայնն է պետք լսել

Կարոտում եմ քեզ, սերս

Հոկտեմբերն ավարտվում, նոյեմբերն է մեկնարկում

Քաղաքս քնած է մնում, երբ դու այստեղ չես

Ասա ինձ՝ ե՞րբ ես վերադառնալու

Առանց քեզ խնդալը՝ ժամանակի կորուստ է

Բայց ընկնող աստղի պես հազվադեպ ես երևում

Իսկ ես ցանկություններ չեմ պահում՝ առիթն օգտագործելով

Պահպանում են քո հոտը մեր ննջասենյակում

Կարոտում եմ քեզ, սերս

Հոկտեմբերն ավարտվում, նոյեմբերն է մեկնարկում

Օրերը կարճանում են, գիշերները՝ ծանրանում

Դեղինն ու կարմիրը տիրել են քաղաքը

Խշշացնում, քշքշում է քամին

Տխուր է աշունը, երկինքը ճնշում է

Արագ ավարտիր և վերադարձիր ինձ մոտ

Վերջ տուր կսկծին, որ փորումս է հիմա

Կարոտում եմ քեզ, սեր իմ

Հոկտեմբերն ավարտվում, նոյեմբերն է մեկնարկում

Երկինքը կարմիր ու նարդոսագույն է

Մենակով՝ Մոնրեալի ամբոխի մեջ

Քայլում, բարձրանում եմ Մոն Ռոյալ բլուրը

Տերևաթափվել են ծառերը

Կապույտ քարակեռնեխները լքել են բները

Բնահող ճանապարհ, ներդաշնակ քայլ

Կարոտում եմ քեզ, սերս

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Isabelle Boulay
  • country:Canada
  • Languages:French, English, Italian
  • Genre:Pop
  • Official site:http://www.isabelleboulay.com/
  • Wiki:http://fr.wikipedia.org/wiki/Isabelle_Boulay
Isabelle Boulay
Latest update
Copyright 2023-2025 - www.lyricf.com All Rights Reserved