Ծարավ ջրի հոսքի պես
Անհույս աչքերի հայացքի պես
Դռան հանկարծակի զարկի պես
Կրակի մեջ վառվող կարիճի պես
Հեռուներից փախչելով քեզ մոտ
Ինքս ինձ տվեցի մի հարց, որը պատասխան ավաղ չունի:
Փոթորիկներում անհետանալով
Հոգումս մենության մատնված մի կղզի գտա:
Առանց գիտակցելու, առանց գիտակցելու
Առանց գիտակցելու դարձա ես քոնը:
Առանց գիտակցելու, առանց գիտակցելու
Առանց գիտակցելու դարձա ես քոնը:
Ինչպես արևն է լքում ստվերը,
Ինչպես քունն է երազների մեջ ընկնում,
Ինչպես սիրտն է զարկում,
Ինչպես ամեն ճանապարհ մի վերջ ունի,
Հեռուներից փախչելով քեզ մոտ
Ինքս ինձ տվեցի մի հարց, որը պատասխան ավաղ չունի:
Փոթորիկներում անհետանալով
Հոգումս մենակության մատնված մի կղզի գտա:
Առանց գիտակցելու, առանց գիտակցելու
Առանց գիտակցելու դարձա ես քոնը:
Առանց գիտակցելու, առանց գիտակցելու
Առանց գիտակցելու դարձա ես քոնը: