Եթե պետք լինի,
Կկանգնեցնեմ մոլորակը,
Կմարեմ արևը,
Որ մի քիչ էլ քնես:
Եթե պետք լինի քեզ ի հաճույք
Քամիներ ետ կշրջեմ,
Ցամաք անապատում
Ծով կգտնեմ...
Եւ եթե պետք լինի,
Անձրև կդադարեցնեմ,
Գլխիվայր կանեմ
Մեր մնացած ողջ կյանքը:
Եթե պետք լինի քեզ ի հաճույք,
Քեզ ամեն գիշեր կլսեմ,
Երբ խոսես սիրո մասին,
Ու ես էլ այդ մասին կխոսեմ...
Քանզի դեռ նայում ես
Իմ աչքերի խորքը,
Քանզի այնտեղ դեռ տեսնում ես
Կրակներից ամենաուժեղը:
Եւ քանզի ձեռքդ դիպչում է
Իմ մաշկին, ուր ուզում է:
Եթե մի օր չվես-գնաս,
Կհետևեմ քեզ, եթե կարողանամ...
Եւ եթե պետք լինի,
Ձմեռը ետ կքշեմ
Գառնանային ուժեղ հարվածներով,
Երկար պայծառ առավոտներով:
Եթե պետք լինի քեզ ի հաճույք
Ժամանակը կկանգնեցնեմ,
Որ երեկվա բոլոր խոսքերդ
Այսօր լինեն ինձ հետ:
Քանզի դեռ նայում եմ
Կապույտ աչքերիդ մեջ,
Քանզի երկու ձերքերդ
Դեռ խճճված են վարսերումս,
Ես ամեն ինչը կճոխացնեմ,
Իսկ եթե չափից ավել կամ պակաս է՝
Սխալը միշտ ես կլինեմ`
Եթե դա է քո ուզածը...
Ուզում եմ տալ ամեն ինչ,
Միայն թե դու հավատաս,
Սիրտս ուզում է արյունաքամվել,
Միայն թե դու այն տեսնես,
Ընդհուպ դառնամ լոկ
Մի ստվեր քո գիշերների,
Ընդհուպ դառնամ լոկ
Մի ստվեր քեզ հետևող:
Եւ եթե պետք լինի...