current location : Lyricf.com
/
Songs
/
Երջանկությու՞ն [Erjankutyun!] [Transliteration]
Երջանկությու՞ն [Erjankutyun!] [Transliteration]
turnover time:2024-11-13 22:42:30
Երջանկությու՞ն [Erjankutyun!] [Transliteration]

Երջանկությու՞ն միթե կաս,

Երջանկությու՞ն երբ կգաս,

Պատուհանս քեզ համար,

Կթողնեմ ես բաց,

Ներս կգաս երջանկություն իմ ուշացած:

Գինու շիշը սեղանին,

Բաժակաները կոտրված,

Ներս կգաս ու կգտնես դու ինձ հարբած:

Երջանկություն հինը չեն,

Իմ սպասումները արդեն,

Ես գիտեմ երջանկություն,

Որ մի որ ինձ կգտնես,

Կարթնանամ երբ ինձ մոտ գալ դու որոշես:

Հին օրերը այն բոլոր, որ առանց լուռ անցան

Մոռացված մի հին երգի բառեր դարձան:

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,

Ու թարթիչներդ թող բնավ չթարթվեն:

Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,

Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:

Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,

Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,

Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով

Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:

Եթե սիրում ես երևալ հանկարծակի,

Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:

Երևալըդ թե նման է հուր-կայծակի,

Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:

Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,

Որ երազված լինի նաև քո այցը նոր,

Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,

Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:

Հին հուշերի հայելին՝

Բախտը կոտրեց իմ շեմին,

Ես գտա բեկորներում, այն աջքերը անմեկին,

Այդ աջքերըտ փրկեցին իմ կույր հոգին

Եվ էլ ինչ կողպեք ու դուռ,

Եվ էլ ինչ տանջանք անլուր,

Ես գտա Երջանկություն քեզ ամենուր

Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,

Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ

Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան

Կրկին դարձիդ է սպասում անարտասուք...

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,

Ու թարթիչներդ թող բնավ չթարթվեն:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by