Խոսքերը մոլագարի նման
Խաթարում են լռությունը,
Հորդելով ներս՝
Խորտակում են իմ ներաշխարհը,
Ցավ պատճառելով
Խոցում են ինձ,
Ինչպե՞ս չես հասկանում
Փոքրիկս
Այն ինչ ուզել եմ,
Ինչ ցանկացել եմ,
Այժմ այստեղ է՝ իմ գրկում,
Խոսքերն ավելորդ են,
Նույնիսկ վնասող են։։
Ասված խոստումները
Դրժվում են,
Զգացմունքներն են հզոր,
Բառերն՝ աննշան,
Հաճելի պահերն են մնում,
Ինչպես նաև ցավը,
Խոսքերն անիմաստ են
Ու մոռացվող
Այն ինչ ուզել եմ,
Ինչ ցանկացել եմ,
Այժմ այստեղ է՝ իմ գրկում,
Խոսքերն ավելորդ են,
Նույնիսկ վնասող են։
Այն ինչ ուզել եմ,
Ինչ ցանկացել եմ,
Այժմ այստեղ է՝ իմ գրկում,
Խոսքերն ավելորդ են,
Նույնիսկ վնասող են։
Այն ինչ ուզել եմ,
Ինչ ցանկացել եմ,
Այժմ այստեղ է՝ իմ գրկում,
Խոսքերն ավելորդ են,
Նույնիսկ վնասող են։
Վայելի՜ր լռությունը․․․