Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր է սներ, խախտեր գերաններ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:
Երթամ ձի թալեմ էն ելման գետեր
Ըլնեմ ձկներու ձագերացն կեր:
Տո լաճ տնավեր:
Սև ծով մը եմ տեսել, սիպտակն էր բոլոր,
Ալին կզարներ, չէր խառնի հիրոր
Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկու թավուր
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր
Ա՜խ, սկի մի լնիք սրտիկ սևավոր:
Տո լա՛ճ տնավեր: